Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Բաբելոնը»՝ կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում

«Բաբելոնը»՝ կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում
14.01.2021 | 10:36

Հունվարի 15-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում կցուցադրվի միջազգային համագործակցության արդյունքում ծնված «Բաբելոն» ժամանակակից պարային ներկայացումը։

Ինչպես նշված է ստուդիայի տարածած հաղորդագրության մեջ՝ ներկայացումը յուրատեսակ ամփոփում է երեք շաբաթ տևած փորձի փոխանակման մի ծրագրի՝ իրականացված «Բալմանուկյան պարային նախագծի» (խորեոգրաֆ՝ Արման Բալմանուկյան) և Սանկտ-Պետերբուրգի «Կանոն Դենս Հաուզի» (խորեոգրաֆ՝ Վալերիա Կասպարովա) գեղարվեստական թիմերի միջև։
Ներկայացումը մարդկային հարաբերությունների, փոխընբռնման կարևորության մասին է՝ անկախ լեզվական և մտածելակերպի տարբերություններից։ Հենց դա էր պակասում բիբլիական Բաբելոն քաղաքի բնակիչներին։


«Բաբելոն» ներկայացման սկիզբը՝ ժամը 19։00-ին, տևողությունը` 45 րոպե։
Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ միայն սահմանափակ թվով հանդիսատես է հյուրընկալվելու։ Նախապես գրանցվել համար անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել Օպերային ստուդիայի էջին կամ director.opst@conservatory.am հասցեին։

Դիտվել է՝ 10145

Մեկնաբանություններ